Prapion -

Glims GreenResin

Glims GreenResin

IN Ջրամեկուսացում
Investor Name:
Published Date:
January 1, 1970
Location:
Value:
Architecture:
Տեխնիկական նկարագրություն

«Glims GreenResin»-ը ջրային հիմքով գերէլաստիկ պոլիմերային ջրամեկուսիչ նյութ է՝ նախատեսված
մշտական ջրի հետ շփման համար։ Նախատեսված է պատերի և հատակների արդյունավետ ջրամեկուսացման համար՝
լոգասենյակում, զուգարանում, փակ և բաց պատշգամբում, հիմքերում, նկուղային հատվածում, ինչպես նաև լողավազաններում և
շատրվաների արտաքին և ներքին մակերեսների համար՝ հետագա սալիկապատման հնարավորությամբ։ Հարմար է մշտական ջրի
հետ շփման համար։ Համապատասխանում է ներքին և արտաքին աշխատանքների համար։
Տեխնիկական բնութագիր
Հիմք (կապանյութ) Պոլիմեր
Գույն Կանաչ
Կիրառելի հաստություն՝ (նվազագույն/առավելագույն մմ) 0,1-0,5
Ծախս՝ 2 շերտի համար (կգ/մ²) 0,7-0,9
Համատեղելիություն «տաք հատակ» համակարգերի հետ Այո
Կպչողունակություն բետոնին` ոչ պակաս (ՄՊա) ≥ 2,5
Ցրտադիմացկություն (ցիկլ) ≥ 50
Ջրադիմացկունություն՝ ըստ ГОСТ 12730.5, ուղիղ/հակադարձ ճնշման դեպքում (W) ≥ 8-≥ 0,5
Կիրառման ջերմաստիճան (առավելագույն/նվազագույն °C) +5 մինչև +35
Շահագործման ենթակա ջերմաստիճան (առավելագույն/նվազագույն °C) -50 մինչև +70
Կիրառման ոլորտներ՝
• Նախատեսված է մշտական ջրի հետ շփման համար:
• Հարմար է արտաքին և ներքին աշխատանքների համար:
• Մեկբաղադրիչ է՝ պատրաստ օգտագործման։
• Պահպանում է գերէլաստիկությունն ամբողջ ընթացքում, ծածկում է մինչև 2.5 մմ ճաքերը:
• Բարձր կպչողունակություն բետոնին՝ 2.5 ՄՊա, բարձր կպչողունակություն նաև մետաղի, պլաստմասայի և փայտի
նկատմամբ:
• Ցածր ծախս, հնարավորություն կիրառել բարակ շերտով:
• Պարունակում է հակասնկային հավելանյութ՝ կանխելով բորբոսի և սնկերի զարգացումը:
• Համատեղելի է «տաք հատակ» համակարգերի հետ:
• Բարձր գոլորշիաթափանցելիություն:
• Էկոլոգիապես անվնաս, առանց լուծիչների, առանց հոտի:
• Ջրի ուղիղ ճնշման դիմադրություն՝ ավելի քան 80 մ ջրի սյունակի բարձրություն:
• «GLIMS GreenResin»-ի վրա հնարավոր է կատարել ցանկացած հարդարման աշխատանքներ՝ սալիկապատում, շաղախում,
ինքնահարթեցվող հատակներ, ծեփահարում (шпатлёвка), ներկում, պատերի սվաղում:
• Նյութը կիրառելիս հիմքի և շրջակա օդի ջերմաստիճանը պետք է լինի +5°C-ից մինչև +35°C։
• Հիմքի մակերեսը պետք է լինի չոր, ամուր, մաքրված փոշուց, ներկից, յուղային բծերից և այլ աղտոտություններից։
• Մակերեսը նախապես մշակել հատուկ նախապատրաստող «GLIMS Prime Грунт» լուծույթով:
• Թողնել մինչև նյութի լրիվ չորացումը:
Նյութի կիրառում՝
• «GLIMS GreenResin»-ը հարկավոր է կիրառել խոզանակով կամ գլանիկով` առնվազն երկու շերտով, միջանկյալ չորացման
ժամանակով՝ ոչ պակաս, քան 2 ժամ։
• Յուրաքանչյուր հաջորդ շերտը պետք է քսել միայն նախորդ շերտի լիարժեք չորացումից հետո։
• Ճաքերի առաջացման ամենահավանական վայրերում, կոնստրուկցիաների միացման գծերում, ինչպես նաև գոյություն
ունեցող ճաքերի վրա, իսկ դեֆորմացիոն հոդերի վրա անհրաժեշտ է տեղադրել «GLIMS Corner» էլաստիկ ժապավեն։
• Սալիկապատումը, սվաղումը կամ ծեփահարումը (шпатлевка), կարելի է իրականացնել միայն լիարժեք չորացած
ջրամեկուսացված մակերեսի վրա։
• Վերջին շերտի կիրառումից հետո, +20°C ջերմաստիճանի և մինչև 60% օդի հարաբերական խոնավության պայմաններում,
չորացման ժամանակը կազմում է 24-48 ժամ։
• Բարձր խոնավության կամ ցածր ջերմաստիճանի դեպքում չորացման ժամանակը կարող է երկարել։
• Չորացման ընթացքում անհրաժեշտ է խուսափել ջրի հետ ուղիղ շփումից, քանի որ ջրամեկուսիչ հատկությունները, ամրությունը և
կպչողունակությունը նյութը ձեռք է բերում լիարժեք չորացումից հետո։
Ծախս՝
• 0,3-0,5 կգ/մ² առաջին շերտի համար։
• 0,7-0,9 կգ/մ² երկու շերտով կիրառման դեպքում։
➢ Նյութը էկոլոգիապես անվտանգ է կիրառման ընթացքում։
➢ Չի՛ կարելի օգտագործել որպես վերջնական ծածկույթ։

Փաթեթավորում ՝ 1․3 , 3․5, 7 կգ։