ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ինչու ընտրել մեզ
«Պրապիոն» ՍՊԸ-ն շինարարական և արդյունաբերական քիմիայի ոլորտում գործող վստահելի
ընկերություն է, որն արդեն ավելի քան տասը տարի ներկայացված է հայաստանյան շուկայում և
համագործակցում է նաև արտասահմանյան գործընկերների հետ։
Մենք մասնագիտացած ենք շինարարական քիմիայի նյութերի արտադրության, ներմուծման և
մատակարարման մեջ, ինչպես նաև կենցաղային քիմիայի և խնամքի կոսմետիկայի արտադրության համար
նախատեսված հումքերի ապահովման ոլորտում։
Մեր գործունեության առանցքային ուղղություններից է բետոնի հավելանյութերի արտադրությունը,
որը նախատեսված է բետոնի ֆիզիկամեխանիկական հատկությունների բարելավման, աշխատունակության
բարձրացման և շահագործման ժամկետների երկարացման համար։ Մեր արտադրանքը լայնորեն կիրառվում
է տարբեր շինարարական կազմակերպությունների կողմից՝ բազմատեսակ նախագծերում։
Մեր կողմից արտադրվող և մատակարարվող նյութերը համապատասխանում են ինչպես Հայաստանի
Հանրապետության գործող նորմատիվ պահանջներին, այնպես էլ միջազգային ստանդարտներին։
Գործընկերներ















