HayPlast 5237
Investor Name:
Published Date:
Location:
Value:
Architecture:
Տեխնիկական նկարագրություն
HayPlast 5237
Կոմպլեքսային հակասառոցնող հավելանյութ բետոնի և շինարարական լուծույթների
համար:
HayPlast 5237-ը կոմբինացված
սուպերպլաստիֆիկացնող հավելանյութը
նախատեսված է ցածր և բացասական
ջերմաստիճաններում բետոնացման
աշխատանքներ կատարելու համար։
Առավելությունները
Բետոնային շաղախի ոււժեղ
պլաստիֆիկացում
Բետոնի մեջ ջրի սառեցման կետի
իջեցում
Ցեմենտի նյութածախսի նվազեցում
մինչև 20%
Նպաստում է բետոնի ամրության արագ
հավաքմանը
Օգտագործումը
Չի կարելի ավելացնել հավելանյութը չոր
խառնուրդի վրա:
Կապակցող նյութը՝ ցեմենտը և իներտները
պետք է խառնել մինչև միատարր
խառնուրդի ստացումը, որից հետո
ավելացնել նախատեսվող ջրի 60-70%-ը:
Խառնելուց հետո պետք է ավելացնել
մնացած ջրի և HayPlast 5237 հավելանյութի
խառնուրդը:
Տեխնիկական բնութագիր:
HayPlast 5237-ը շագանակագույն հեղուկ է՝
1,30-1,40 գ/սմ3
խտությամբ:
Չափաքանակ
Շրջակա միջավայրի
ջերմաստիճան
Դոզա, %
ցեմենտի քաշից
0°-ից մինչև -5°C 1%
-5°C-ից մինչև 10°C 1,3%
Տարրա
IBC կոնտեյներ 1 100 կգ:
Համատեղելիությունը այլ նյութերի
հետ
HayPlast 5237 հավելանյութը համատեղելի է
բոլոր տեսակի ցեմենտների հետ:
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում
համատեղելիությունը ճշտել «Պրապիոն»
ՍՊԸ-ի մասնագետների հետ:
Պահպանման ժամկետ
Պահպանման ժամկետը 12 ամիս
արտադրության օրվանից: Գործարանային
փաթեթավորումը բացելուց հետո, նյութը
կարող է օգտագործվել ժամկետի
ընթացքում՝ օգտագործումից հետո
կափարիչը փակ պահելու պայմանում։
Արտադրման ժամկետը նշված է
փաթեթավորման վրա:
Պահպանման պայմանները
HayPlast 5237 չունի պահպանման հատուկ
պայմաններ։ Կարող է պահպանվել բացօթյա
տարածքներում մինչև -10 C:
Պետք է պաշտպանել արևի ուղիղ
ճառագայթներց։
HayPlast 5237 նյութի օգտագործման հետ
կապված լրացուցիչ ինֆորմացիա
ստանալու, ինչպես նաև պահանջվող
բետոնների ստացման կոնսուլտացիաի
համար կարող եք կապել արտադրողի հետ։
Արտադրող՝
«Պրապիոն» ՍՊԸ