Prapion -

Glims S-Line

Glims S-Line

IN Ինքնահարթվող հատակներ
Investor Name:
Glims S-Line
Published Date:
January 1, 1970
Location:
Չարենցի փող., 147/1 շենք
Value:
Architecture:
Տեխնիկական նկարագրություն

«Glims S-Line»-ը ինքնահարթվող հատակի նյութ է «2-ը 1-ում» ձևաչափով, համատեղելով, թե՛
բազային, թե՛ վերջնական շերտի հատկություններ։ Նախատեսված է չոր և չափավոր խոնավություն ունեցող փակ տարածքների
համար։ Նախատեսված է ներքին աշխատանքների համար։
Կիրառվում է հետևյալ հիմքերի վրա՝

▪ Բետոն։
▪ Ցեմենտային շաղախի շերտեր։
Կիրառվում է հետևյալ հիմքերի տակ՝
▪ Կերամիկական սալիկներ։
▪ Կերամոգրանիտ։
▪ Մանրահատակ (паркет) և մանրահատակային տախտակ։
▪ Լամինատ։
▪ Գորգածածկ (ковролин)։
▪ Լինոլեում։

Տեխնիկական բնութագիր

Գույն Բաց մոխրագույն
Կիրառման շերտի հաստություն (նվազ․/առավ․ մմ) 2-100
Ծախսը՝ 1 մմ շերտի դեպքում (կգ/մ²) 1.4
Ջրի քանակը՝ 1 կգ խառնուրդի համար (լիտր) 0.32-0.35
Նյութի առավելագույն հատիկաչափը (մմ) 0.5
Ադգեզիա (կպչողունակություն) 28 օր հետո (ՄՊա) ≥1.5
Օգտագործման ժամանակ (րոպե) 30
Ամբողջական կարծրացման ժամանակ (օր) 28 օր
Սեղմման դիմադրություն՝ 28 օր հետո (ՄՊա) ≥15
Ճկման դիմադրություն՝ 28 օր հետո (ՄՊա) ≥2.5
Տեղաշարժման դասակարգում ГОСТ 31358-2019 Рк6
Կիրառման ջերմաստիճան (°C) +5-ից մինչև +35
Շահագործման ջերմաստիճան (°C) 0-ից մինչև +50
Ենթակա է շահագործման (ժամ) 4

Առավելություններ՝

▪ Չի ենթարկվում կծկման։
▪ Բարձր հոսունություն՝ հիանալի տարածվելով մակերեսին։
▪ Ապահովում է հարթ և հարթեցված հիմք։
▪ Կիրառվում է «տաք հատակ» համակարգերում։
▪ Ճաքադիմացկուն է։
▪ Հնարավոր է կիրառել 2-ից մինչև 100 մմ հաստությամբ շերտով։
Խառնուրդի պատրաստում՝
• Պարկի պարունակությունը լցնել մաքուր ջրով լցված տարայի մեջ՝ 0.32-0.35 լիտր ջուր՝ 1 կգ խառնուրդի համար,
իսկ 20 կգ պարկի համար՝ 6.4-7 լիտր ջուր։ Լավ խառնել շինարարական հարիչով մինչև ստացվի համասեռ, առանց
գնդիկների զանգված։
• Պատրաստված լուծույթը թողնել 2-3 րոպե, որպեսզի հանգստանա, ապա կրկին խառնել մոտ 1 րոպե։
• Պատրաստելուց հետո լուծույթը պահպանում է իր աշխատանքային հատկությունները մոտավորապես 30 րոպե։